
Վեպի մուտքում մարդը փախչում
է իր հետապնդողներից և նետում է իրեն Ֆլորենցիայի բարձր աշտարակից՝ մտածելով մարդկությանն
արած իր շնորհի՝ Ինֆեռնոյի մասին:
Հարվարդի համալսարանի պատմության պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնը
արթնանում է անծանոթ կլինիկայում: Պատուհանից նայելով՝ հասկանում է, որ Ֆլորենցիայում
է: Բժիշկ Սիենա Բրուքսի օգնությամբ պարզում է, որ վերջին 2 օրերը ջնջվել են նրա հիշողությունից:
Կլինիկա է գալիս գաղտնի ծառայության՝ Կոնսորցիումի կին-գործակալը: Նրան ուղարկել են
Լենգդոնին վերացնելու: Նա մտնելով կրակում է փախչող Լենգդոնի և Սիենայի ետևից, սակայն
նրանք անհետանում են տաքսիով:
Կոնցորցիումի շեֆը սպասում է նորությունների: Նրա գործակալությունը
զբաղվում է կեղծարարություններով, ձևավորում է կեղծ հասարակական կարծիք և թաքցնում
է այցելուներին օրենքից: Այցելուներից մեկը վերջերս նետել է իրեն Ֆլորենցիայի աշտարակից
և պատվիրել է տարածել Ինֆեռնոյի մասին պատմող հոլովակը և բանկային սեյֆից վերցնել ոսկրե
ցիլինդրը: Սակայն ցիլինդրը գողացված է և շեֆը ուղարկել է գործակալին շտկելու դրությունը:
Սիենան իր տուն է բերում պրոֆեսորին: Լենգդոնը Սիենայի բնակարանում
գտնում է հոդվածներ հրաշամանուկ աղջնակի մասին: Այդ աղջիկը Սիենան է: Վերջինս ցույց
է տալիս Լենգդոնին բիոկապսուլան, որ կարված է պրոֆեսորի օձիքի ետևում: Կապսուլան բացվում
է Լենգդոնի մատնահետքի օգնությամբ: Լենգդոնը զանգահարում է ամերիկյան հյուպատոսություն
և հայտնվում է կին-գործակալը: Լենգդոնը որոշում է, որ ամերիկյան կառավարությունը մտադիր
է ոչնչացնել իրեն: Կոնտեյների մեջ նա հայտնաբերում է փոքրիկ ոսկրե ցիլինդր, որը մինի-պրոյեկտոր
է: Այն ցույց է տալիս Բոտիչելլիի «Դժոխքի պատկերը», որը նկարազարդում է Դանտեի «Աստվածային կատակերգության» մի մասը: Նկարը փոփոխված է: Այստեղ գրված է. «Ճշմարտությունը կարելի
է տեսնել միայն մահվան աչքերով»: Սիենայի տանն են մոտենում հատուկ գործակալության մարդիկ
և սկսում են փնտրել Լենգդոնին: Սիենան նորից կարողանում է փրկել պրոֆեսորին:
Կին գործակալը, որը պիտի սպաներ Լենգդոնին, իմանալով, որ
իրեն հեռացրել են ծառայությունից, որոշում է ավարտին հասցնել սկսած գործը:
Լենգդոնը մեկնում է Ֆլորենցիա: Գործակալը հետևում է նրան:
Լենգդոնը գլխի է ընկնում, որ ծածկագիրը նշում է որմնանկար, որը գտնվում է Հին քաղաքի
թանգարանում: Այստեղ Լենգդոնին և Սիենային շրջապատում են ոստիկանները, սակայն նրանք
կարողանում են ազատվել ոստիկաններից: Նրանց շարունակում է հետապնդել հատուկ գործակալը:
Թանգարանի հսկիչներից մեկն ասում է, որ Լենգդոնը նախորդ օրը եղել է թանգարանում իր
գործընկերոջ՝ պրոֆեսոր Բուզոնիի հետ: Նրանք դիտում էին Դանտեի հետմահու դիմակը: Հսկիչ
տեսախցիկը նկարել է, թե ինչպես են նրանք գողացել դիմակը: Դիմակը միլիարդատեր Բերտրան
Զոբրիստի սեփականությունն է: Սա ունի դեմոգրաֆիական տեսություն, ըստ որի մարդկության
քանակը հարկ է կրճատել: Դրախտում հայտնվելուց առաջ մարդկությունը նախ պիտի այցելի դժոխքը:
Պարզվում է, որ Բուզոնին նախորդ օրը մեռել է սրտի կաթվածից: Նա թողել է Լենգդոնին հաղորդություն՝
ասելով, որ գաղտնիքը Դանտեի «Կատակերգության» 25-րդ գլուխն է: Լենգդոնը և Սիենան հերթական
անգամ կարողանում են փախչել ոստիկաններից: Նրանց հետևող հատուկ գործակալը սպանվում
է:
Լենգդոնը հասկանում է, որ իրենք փնտրում են ժանտախտի աղբյուրը,
և որ իր խորաթափանցությունից է կախված մարդկության ճակատագիրը: Լենգդոնը հայտնվում
է Կոնսորցիումի շեֆի մոտ, որին ցույց է տալիս Զոբրիստի թողած տեսաձայնագրությունը:
Ջրի մեջ իջեցված է լուծվող պլաստիկից պարկ: Երբ պլաստիկը վերջնականապես լուծվի, վիրուսը
կհայտնվի ջրում: Շեֆից Լենգդոնը իմանում է, որ Սիենան նույնպես Կոնսորցիումի գործակալ
է:
Ստամբուլում Լենգդոնը գտնում է լիճը, որի ջրի մեջ պարկն արդեն
լուծվել է: Տեսնելով ստորգետնյա լճի մոտ Սիենային՝ Լենգդոնը վազում է նրա ետևից: Սիենան
պատմում է նրան, որ Զոբրիստը, որին նա ճանաչում էր, ստեղծել է վարակ, որը վարակում
է մարդկանց անպտղությամբ: Մարդկության մեկ երրորդը վարակված է այդ վարակով: Սակայն
Սիենան տիրապետում է գաղտնիքներին, որոնցով կարելի է շտկել իրավիճակը: Լենգդոնը համոզում
է նրան մեկնել Ժնև՝ մասնակցելու համար բժշկագիտական ֆորումի:
Տես նաև Դեն Բրաուն Դա Վինչիի ծածկագիրը, Ումբերտո Էկո
Վարդի անունը և Արթուր Կոնան Դոյլ Չորսի նշանը
Դեն Բրաուն | Ինֆեռնո | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 18, 2015
Rating:
