
Այս վիպակը Գլուպով քաղաքի տարեգրությունն է (1731-1825), որը թողել են Գլուպովի 4
արխիվարիուսներ: «Հրատարակչի առաջաբանում» հեղինակը հավատացնում է, որ պատմությունը
ճշմարիտ է:
Պատմությունը վերաբերում է գլխավորապես տարբեր քաղաքագլուխների
կառավարմանը: Նախ պատմվում է Գլուպովի ծագման մասին: Գլուպովցիների առաջին ղեկավարը
բնավ Գլուպովից չէր: Սակայն հենց նա է կոչել բնակիչներին գլուպովցիներ: Վերջիններս
շատ հնազանդ ժողովուրդ են, իսկ նրան անհրաժեշտ էին ապստամբություններ, որպեսզի կարողանար ճնշել դրանք:
Իշխանի առաջին առաքված քաղաքագլուխները գողեր էին, ահա ինչու
իշխանը ինքն է գալիս Գլուպով, բղավում է՝ «Կմտրակեմ», և դրանով սկիզբ է դնում պատմական
ժամանակներին:
1762 թ. Գլուպով է նշանակվում Դեմենտի Վարլամովիչ Բրուդաստինը:
Գործածում է միայն երկու բառ՝ «Չեմ հանդուժի» և «Կսնանկացնեմ»: Մի անգամ կատարացուները
մտնելով սենյակ տեսնում են քաղաքագլխի մարմինը, որ նստած է սեղանի մոտ, և գլուխը, որը
դրված է սեղանի վրա՝ մարմնից անջատված: Պարզվում է քաղաքագլխի գլխում կան երկու մեխանիզմներ.
մեկն ասում է «Չեմ հանդուժի», իսկ մյուսը՝ «Կսնանկացնեմ»: Մեխանիզմներից մեկը վնասվել
է, իսկ Սանկտ Պետերբուրգից դեռ չեն ուղարկել նորը:
Հայտնվում են երկու ինքնակոչիկներ, որոնց ձերբակալում են,
իսկ Գլուպովը թաղվում է անարխիայի մեջ: Անարխիան տևում է 7 օր, որի ընթացքում փոխվում
են 6 տիկին քաղաքագլուխներ՝ Իրաիդա Պալեոլոգովան, Կլեմանտինկա դը Բուրբոնը, Ամալիա
Շտոկֆիշը, Նելկա Լյադոխովսկայան, Դունկա Հաստակրունկը, Մատրենկա Քթանցքը: Բոլորը փաստում
էին նախկին քաղաքագլխի հետ ազգակցությունը: Գլուպովցիները լուրջ կռիվներ են մղում հանուն
իշխանության՝ խեղդամահ անելով և աշտարակից վայր գցելով իրար: Սակայն ի վերջո քաղաք
է գալիս նոր քաղաքագլուխը՝ Սեմյոն Դվոեկուրովը: Հիմնում է ակադեմիա, սովորեցնում է
քաղաքացիներին գարեջուր պատրաստել և օգտվել դափնու տերևից:
Հաջորդ քաղաքագլխի՝ Պյոտր Ֆերդիշենկոյի օրոք Գլուպովը բարգավաճում
է: Սակայն Ֆերդիշենկոյի սիրային կիրքը՝ նախ կառապանի կնոջ, իսկ հետո՝ զիվորականի կնոջ
հանդեպ պատուհաս են բերում Գլուպովի գլխին: Երաշտ և հրդեհ: Ինքը Ֆերդիշենկոն մեռնում
է շատակերությունից:
Նրա հաջորդը՝ Բորոդավկինը, որոշում է վերադառնալ Դվոեկուրովի
ժամանակներին: Սկզբում Պրովանսից կարագի նոր պատրաստման տեխնոլոգիա է ներմուծում: Սակայն
հետո արշավանք է կազմակերպում Ստրելեցկայա Սլոբոդա: Գլուպովը սկսում է սնանկանալ և
սնանկացումը ողբերգական չափերի է հասցնում հաջորդ քաղաքագլուխը՝ Նեգոդյաևը: Այդ վիճակում
Գլուպովը հանձնվում է ազգությամբ չերքեզ քաղաքագլուխ Միկելաձեին: Սա զբաղեցնում են միայն
կանայք: Նրան հաջորդում է Բենեվոլենսկին: Ամենից շատ սիրում է օրենսդրությունը: Բայց
քանի որ նա օրենքներ սահմանելու իրավունք չունի, օրենքներ է գրում գիշերներով թաքուն
և հետո թռուցիկներ ցրում փողոցներում: Շուտով նրան հեռացնում են Նապոլեոնի հետ կապեր ունենալու պատճառով:
Հաջորդ քաղաքագլուխը փոխգնդապետ Պրիշն է: Սա ոչինչ չի անում
և ոչինչ չի ձեռնարկում: Գլուպովը սկսում է ծաղկել: Սակայն ազնվականների առաջնորդը մի
օր տրյուֆելների հոտ է առնում քաղաքագլխի գլխից և ուտում է այն:
Մյուս քաղաքագլուխներից աչքի են ընկնում՝ Էրաստ Գրուստիլովը, որի օրոք քաղաքում
սկսում են կարդալ Ստրախովին, և Ուգրյում Բուրչեևը, որն ապուշ է: Վերջինս փորձում է
դարձնել Գլուպովը Նեպրեկլոնսկ՝ քաղաք, որը մշտապես հավատարիմ կմնա իշխան Սվյատոսլավ
Իգորևիչի հիշատակին: Քաղաքը պիտի ամբողջովին վերակառուցվեր և բոլոր դետալներում հիշեցներ
պատմական Նեպրեկլոնսկը: Շինարարության սկիզբը հաղորդող արխիվարիուսի տետրակն այստեղ
ընդհատվում է: Հրատարակիչը բերում է միայն հանգուցալուծումը՝ «…երկիրը դողաց, արևը
խամրեց…»:
Վիպակն ամփոփում են արդարացման փաստաթղթերը, որոնք գրել
են Միկելաձեն, Բենեվոլենսկին և Բորոդավկինը՝ իրենց հաջորդներին խրատելու համար:
Տես նաև Լև Տոլստոյ Պատերազմ և խաղաղություն, Նիկոլայ Գոգոլ
Մեռած հոգիներ և Ֆյոդոր Դոստոևսկի Կարամազով եղբայրներ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Միխայիլ Սալտիկով-Շչեդրին | Մի քաղաքի պատմություն | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 22, 2015
Rating:
