
Անաքսիմանդրոսը (Ք. ա. VII
- VI) եղել է Թալեսի աշակերտը: Հայտնի է «Բնության մասին» նրա տրակտատի դրվագը, որը
արևմտյան փիլիսոփայական ավանդույթի առաջին արձակ տեքստն է: Կոմպոզիցիայի նոր ձևը կապված
է գաղափարի հետ, ըստ որի լոգոսը իր կոչմանը համապատասխանելու համար պիտի ազատ լինի
չափածոյի ձևից:
Անաքսիմանդրոսը խորացնում է
սկզբնապատճառ-արքեի մասին Թալեսի ուսմունքը: Նա համարում է ջուրը ածանցյալ ինչ-որ բան,
իսկ սկզբունք է համարում անսահմանը՝ «ֆյուսիսը», որը անորոշ ու անսահման է, և որից
գոյանում են բոլոր իրերը:
Անաքսիմանդրոսի կիրառած բառը՝
«ապեյրոնը», նշում է ամեն տեսակ սահմաններից և որոշարկումներից զուրկ սուբստանց: Անսահմանը
և անվերջը սկիզբ է տալիս վերջավոր ու որոշակի իրերին: Այն հանդես է գալիս որպես աստվածային
սկզբունք, քանի որ անմահ ու անկործան է: Սակայն Անաքսիմանդրոսը իր սկզբունքը վերագրում
է աստվածներին ոչ Հոմերոսի ոգով: Հունական աստվածները անմահ են, սակայն ունեն ծնունդ,
իսկ ապեյրոնը հավիտենից է:
Թալեսը չէր հարցնում այն մասին,
թե ինչպես և ինչու են սկզբնապատճառից գոյանում բոլոր իրերը: Անաքսիմանդրոսը դնում է
այդ հարցը և պատասխանում. «Ստանալով ծնունդ, իրերը ըստ անհրաժեշտության ստանում են
նաև կործանում. փոխադարձաբար անարդարության տուրք են վճարում իրենց մեղքի դիմաց ժամանակի
մեջ»: Իրար հետ հակասության և բախման մեջ մտնող
տարերքների դատավորը ժամանակն է: Յուրաքանչյուր հակադրության ծնունդը անարդարություն
է, քանի որ ինչ-որ բանի անհետացման արդյունք է: Եվ յուրաքանչյուր նոր գոյացում ժամանակի
մեջ վճարում է այդ անարդարության դիմաց իր մահով: Այստեղ առկա է օրֆիկական որոշ պատկերացումների
ռացիոնալ մեկնաբանություն: Նախնական մեղքի և դրա արդար հատուցման գաղափարը օրֆիկականության
մեջ միավորվում է հավասարակշռող արդարության գաղափարի հետ: Անաքսիմանդրոսի լոգոսը փոխառում
է այդ կրոնամիստիկական պատկերացումները:
Եթե սկզբնապատճառը անվերջ է,
անվերջ են նաև աշխարհները: Կոսմոսի ծագումը ունի հետևյալ պատկերը: Ինչ-որ պահի հավերժության
մեջ առաջ են եկել երկու հակադրություններ՝ սառը և տաքը: Սրանք բաղադրել են նյութի տարբեր
դրսևորումները:
Հետևելով Թալեսին՝ Անաքսիմանդրոսը
վերափոխում է միֆական պատկերացումները լոգոսի:
Տես նաև Դեմոկրիտ, Պյութագորաս և Անաքսիմենես
Անաքսիմանդրոս
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 09, 2015
Rating:
