
Վեպը պատմում է չորս հարուստ այլասերվածների մասին, որոնք
ուզում են վերապրել սեռական վայելքի բարձրագույն աստիճանը և այդ նպատակով որոշում են
կազմակերպել կատաղի օրգիաներ: Այդ բանն անելու համար նրանք չորս ամիս փակվում են Սեն
Մարտենի մեկուսի ամրոցում, որտեղ իրենց հետ բերում են 46 զոհերից բաղկացած հարեմը:
Հիմնականում դրանք երիտասարդ տղամարդիկ և պատանի աղջիկներ են: Ամրոց են բերում նաև
հասարակաց տների չորս վերակացու կանանց, որոնք պատմում են իրենց սեռական արկածները:
Այս պատմությունները գրգռում են այլասերվածներին, որից հետո նրանք սկսում են բռնաբարել
և խոշտանգել իրենց զոհերին: Խոշտանգումները գնալով դառնում են ավելի դաժան և ավարտվում
են սպանություններով:
Գործողությունը տևում է հինգ ամիս՝ նոյեմբերից մինչև մարտ:
Քանի որ այլասերվածները գտնում են, որ լսողության գործարանը պատճառում է ամենաուժեղ
սեռական հաճույքը, հասարակաց տների վերակացու կանայք պիտի պատմեն իրենց զանազան «միջոցառումների»
մասին:
Վեպն անավարտ է: Մանրամասն նկարագրվում է միայն առաջին գլուխը:
Մյուս չորս գլուխները թերի ձեռագրեր են, որոնք բովանդակում են դե Սադի բազմաթիվ հղումներ:
Հավանաբար վեպի գրության կեսից դե Սադը հասկանում է, որ չի կարողանա ավարտել աշխատանքը
և ներկայացնում է չորս գլուխները միայն համառոտ նախագծի տեսքով:
Վեպը գրված է սև հումորով, և հեղինակը, նկարագրելով դաժանության
սարսափելի դրվագները, կարող է դիմել ընթերցողին՝ օգտագործելով «սիրելի բարեկամ» փափկասությունը:
Զգուշացնում է, որ նկարագրող 600 սարսափներից պետք չէ վախենալ, քանի որ յուրաքանչյուր
մարդ ունի իր ճաշակը:
Չորս այլասերվածները տիտղոսավոր ու պաշտոնյա անձինք են: Դուքս
Բլանժին հիսնամյա ազնվական է, որը ստացել է իր ժառանգությունը՝ թունավորելով մորը և
քրոջը: Նա վախկոտ է և հպարտանում է դրանով: Օրգիաներին է մասնակցում նաև նրա եղբայրը՝
քառասունամյա եպիսկոպոս Բլանժին: Նիհար և տկար տղամարդ է, որն ունի «գարշելի բերան»:
Նախագահ Կյուրվալը վաթսունամյա բարձրահասակ տղամարդ է: Նա
դատավոր է և նախկինում հաճախ մահվան է դատապարտել անմեղներին: Չորրորդ այլասերվածն
է Դյուրսեն: Նա բանկիր է: Կարճահասակ և իգական է:
Հասարակաց տան կանայք նոյեմբերից մինչև փետրվար հերթով օրական
պատմում են հինգ պատմություն: Կրքերը բաժանվում են չորս խմբի, ընդ որում անվերջ սաստկանում
են՝ հասնելով չլսված վայրագության: Նոյեմբերին կրքերը «պարզ» են, դեկտեմբերին՝ «բարդ»,
հունվարին՝ «հանցավոր», իսկ փետրվարին՝ «արյունալի»:
Մարտ ամսի նկարագրությունը կարճ է: Դե Սադը թվարկում է սպանված
և ողջ մնացած զոհերին: Վերջում խոստանում է ավելի հանգամանորեն նեկայացնել բոլոր հանգամանքները
վեպի հաջորդ խմբագրման մեջ:
Տես նաև Ջակոմո Կազանովա Իմ կյանքի պատմությունը, Բրեմ Սթոքեր Դրակուլա և Մերի Շելլի Ֆրանկենշտեյն կամ ժամանակակից Պրոմեթևս
Մարկիզ դե Սադ | Սոդոմի 120 օր կամ Այլասերության դպրոց
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 29, 2015
Rating:
